ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին կքննարկի Ուկրաինայի հարցը

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արխիվ, Նյու Յորք:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին կքննարկի Ուկրաինայի հարցը: Կայանալիք նիստի մասին տեղեկությունը հաստատել է Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոյա Յուլը:

«Նիստը տեղի կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ»,- ասել է Յուլը:

Նա հայտնել է, որ հունվարի 31-ին նախատեսված քննարկումները սկսվելու են առավոտյան ժամը 10-ին:

«Մենք ենթադրում ենք, որ նիստի գումարումը դրական զարգացում է, տեսնենք, թե ինչպիսին կլինի արդյունքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անպայման արտահայտվի այս հարցի վերաբերյալ»,- ասել է Յուլը: