Պուտինի այցը Թուրքիա կախված կլինի համաճարակային իրավիճակից

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հրավերից և կայցելի Թուրքիա, երբ թույլ կտա համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վերջին մի քանի օրերին այս թեման բազմիցս է բարձրացվել նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև շփումներում», - հավելել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Էրդողանի հրավերը։ «Նրանք պայմանավորվել են, որ հենց համաճարակային իրադրությունը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Ռեջեփ Էրդողանը մի քանի անգամ առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև՝ լարվածությունը թուլացնելու հարցում, ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներին հրավիրելով Թուրքիա։

«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», - ժամեր առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրում է ԹուրքիաԹուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ. ԷրդողանՊուտին-Զելենսկի հանդիպում հյուրընկալելու Էրդողանի առաջարկը Կրեմլում դեռ չեն քննարկել Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու