Թուրքիայում այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս տարվա առաջին նիստում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
Նիստի հիմնական թեմաներից մեկը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է լինելու: Սպասվում է, որ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնի նիստի մասնակիցներին:
Ուշադրության կենտրոնում են լինելու նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը, Արևելյան Միջերկրականի զարգացումները, իրավիճակը Լիբիայում, Իսրայելում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել Երևանն ու Անկարան որոշել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների