Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Թուրքիա է հրավիրում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:
«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», - ասել է Էրդողանը NTV թուրքական հեռուստատեսության թղթակցին:
Նա հայտնել է, թե ցանկանում է Ռուսաստանի ղեկավարի հետ թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունների հարցը քննարկել:
Էրդողանը վերստին նշել է, որ Անկարան պատրաստ է՝ կողմերի համաձայնության դեպքում, հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն, «որ նրանք կարողանան շարունակել խաղաղության մթնոլորտը վերականգնելու ջանքերը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ. ԷրդողանՊուտին-Զելենսկի հանդիպում հյուրընկալելու Էրդողանի առաջարկը Կրեմլում դեռ չեն քննարկել Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելուՀունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլը կոնկրետ տեղեկություններ չունի Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման մասին:
Էրդողանը վերջերս ասել է, որ ցանկանում է առաջիկայում այցելել Ուկրաինա, և չի բացառել, որ կարող է հեռախոսով զրուցել Պուտինի հետ կամ նրան հանդիպելու համար մեկնել Մոսկվա:
NTV-ի թղթակցի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առճակատման պարագայում Թուրքիան կշարունակի կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»: