Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական այցով Իրանում գտնվող Զաքիր Հասանովը ավելի վաղ հանդիպել էր Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարների՝ ՊՆ նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։