Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով վնասվել է մի քանի հարկանի գրասենյակային շենք, մոտիկ կայանած ավտոմեքենաներ, փշրվել են ցուցափեղկեր։
Առնվազն երեք մարդ է վիրավորվել, 77-ամյա մի քաղաքացի հոսպիտալացվել է։
Պայթյունի պատճառը ուսումնասիրվում է։