Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդներ են գրանցվում արդեն գրեթե ամեն օր

Վրաստան - Հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, արխիվ

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 հազար 530 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի ամբողջ ընթացքում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր նախօրեին՝ 15 հազար 762 դեպք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդն է գրանցվել

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14 հազար 813-ի։ Կառավարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ևս 39 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։

Ներկայումս Վրաստանում վարակվածության շուրջ 100 հազար ակտիվ դեպք կա, կլինիկաներում բուժվում է 4 հազար 651 հիվանդ, 999-ը ծանր վիճակում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 2 նորածին է մահացել