Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կողպեք է կախել «Շենգենյան համաձայնություն» կոթողի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։
«Ես համոզված եմ, որ Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Արարատ Միրզոյանը հունվարի 25-ից աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է։