Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը պետք է առաջիկա օրերին հեռախոսով քննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մինչև շաբաթավերջ տեղի կունենա զրույցը, հիմա այն նախապատրաստվում է», - ասել է Պեսկովը:
Անդրադառնալով «Նորմանդյան ձևաչափով» հարցը քննարկելու հնարավորությանը, Կրեմլի խոսնակն ասել է, որ առաջիկայում Փարիզում տեղի կունենա քաղաքական խորհրդականների հանդիպումը:
«Եկեք սպասենք նրանց հանդիպման արդյունքներին, նրանք էլ կպատմեն տարբեր մակարդակներում քննարկումներ անցկացնելու հեռանկարի մասին», - ասել է Պեսկովը:
Չորեքշաբթի օրը Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» նախատեսված է խորհրդականների հանդիպումը, որին Ռուսաստանի կողմից կմասնակցի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կողզակը:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը մտադիր է հեռախոսով զրուցել ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ: