Եվրամիությունը 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հակամարտության հետևանքները մեղմելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Հանձնաժողովն առաջարկում է շտապ մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով», - Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ «այդ փաթեթն այս պահին կօգնի Ուկրաինային լուծելու հակամարտության պատճառով աճող ֆինանսավորման կարիքները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է լարված