Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վաղը կմեկնի Իրան։ Այս մասին հայտնել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։
«2022 թվականը լավ է սկսվել», - Թվիթերում տեղեկացնելով Զաքիրովի այցի մասին՝ հավելել է ադրբեջանցի դեսպանը։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի Իրան կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Զաքիրովի այցի նախօրեին Իրանի պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանին է հանդիպում ունեցել դեսպան Ալիզադեի հետ և քննարկել «ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր»։
«Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Իրանի նախագահների հատուկ ուշադրությունը երկկողմ հարաբերությունների նկատմամբ և ողջունել երկու երկրների սերտ կապերը», - պաշտոնական հաղորդագրությունից մեջբերում է «Մեհր» գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են երկու երկրների միջև « բոլոր ոլորտներում համագործակցության շարունակման անհրաժեշտությունը», անդրադարձել են նաև «ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցերին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առճակատումից մինչև նոր էջ. Իրան-Ադրբեջան հարաբերությունները 2021-ին