Միջազգային հանրութունը շարունակում է օգնել հրաբխի ժայթքումից տուժած Տոնգային

Արբանյակային պատկերը ցույց է տալիս հրաբուխը մինչև ժայթքումը, Տոնգա, դեկտեմբեր, 2021թ.

Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի մատակարարումների նավը խմելու ջուր է հասցրել հրաբխից տուծած Տոնգա կղզի-պետությանը։ 105 հազար բնակչություն ունեցող այդ պետության համար խմելու ջուրը ամենաանհրաժեշտ մարդասիրական օգնությունն է, քանի որ հրաբխի մոխիրը ախտոտել է կղզու ջրի աղբյուրները։

Խաղաղ օվկիանոսում գտնվող Տոնգայի արշիպելագում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հրաբուխը կղզին կտրել է արտաքին աշխարհից՝ վնասելով ստորջրյա կոմունիկացիոն մալուխը։

Միջազգային հանրությունը, առաջին հերթին հարևաններ Ավստրալիան ու Նոր Զելանդիան օդով և ծովով հումանիտար օգնություն են ցուցաբերում Տոնգայի արշիպելագի ավելի քան 100 կղզիների պետության կյանքը վերականգնելու համար։ Հրաբխի հետևանքով տուժածներ, նաև զոհեր կան՝ առնվազն երեք մարդ է զոհվել։