Ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ Էրդողանի առաջարկը Կրեմլում դեռևս չեն քննարկել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին ու կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինա ռուսական ներխուժման հեռանկարն իրատեսական չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու