Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Ռուսական ռազմածովային նավատորմի նավ Օմանի ծոցում Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը հունվարի 18-22-ը համատեղ ռազմածովային զորավարժություն են անցկացնում Օմանի ծովածոցում։

Համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված է հրետանային կրակ ծովային թիրախների վրա, մարտավարական մանովրներ, ինչպես նաև ծովում որոնողական ու փրկարարական գործողություններ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նավթ տեղափոխող տանկերների ճանապարհին ընկած Հնդկական օվկիանոսի հյուսիսային այդ հատվածում նախկինում ևս Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել, 2019-ին նաև Չինաստանի մասնակցությամբ։