Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որով չեղարկվում է նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ պաշտոնները։ Այս մասին լրագրողներին ասել է պատգամավոր Կանատ Նուրովը։
Նա ասել է, որ օրենսդրական փոփոխությունը արդեն ուղարկվել է սենատ։
2019-ին նախագահի պաշտոնից հեռացած Նուրսուլթան Նազարբաևը հռչակվել էր Ազգային անվտանգության խորհրդի, ինչպես նաև Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի ցմահ նախագահ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նազարբաևը հրաժարական է ներկայացրել