Կիևում տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները։
Զելենսկու հետ հանդիպմանը պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվային հստակ ազդակ է ուղարկել՝ եթե որոշի ներխուժել հարևան երկիր, ապա կբախվի շատ կոշտ պատասխանի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև Արևմուտքի դաշնակիցների կողմից։
Ռուսաստանի հետ փոխզիջումներ գտնելու ԱՄՆ պետքարտուղարի հերթական փորձը ուրբաթ օրն է, Ժնևում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։