Ադրբեջանը մտադիր է Աղդամի և Ֆիզուլիի շրջանում զարգացնել մրգագործությունը

Աղդամի շրջան, արխիվ

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Աղդամի և Ֆիզուլիի շրջանում զարգացնել մրգագործությունը։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ վայրերում կլիման շատ հարմար է ինտենսիվ մրգագործության ուղղության համար։ Դա կմեծացնի մեր արտահանման պոտենցիալը», - «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությանը ասել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ֆիրդովսի Ֆիքրեզադեն։

Նրա խոսքերով՝ մասնավորապես, կստեղծվեն նռան, պոպոկի, ինչպես նաև կորիզավոր մրգերի այգիներ։ Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ այդ շրջաններում նաև բամբակագործության մեծ ներուժ կա։