Ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին

Ռուս խաղաղապահը Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Այս մասին հատնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Երեկ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 69-ամյա բնակիչը մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում։ 69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի և տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով էր անցել սահմանը։