Ղազախստանում՝ կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ

Բժիշկները օգնություն են տրամադրում կորոնավիրուսով վարակված մարդուն, արխիվ

Ղազախստանում կորոնավիրուսի «օմիկրոն» տեսակի ախտահարումների թիվն այս օրերին ռեկորդային աճ է գրանցել: Միայն հինգշաբթի օրը վարակվել է մոտ 10.5 հազար մարդ, դա 1.5 հազարով գերազանցում է չորեքշաբթի օրվա ցուցանիշը:

Մասնագետների համոզմամբ, ախտահարումների շեշտակի աճը կապված է վերջին օրերի զանգվածային հավաքների և ընդհարումների հետ, քանի որ բողոքի ակցիաների ընթացքում մարդիկ, որպես կանոն, չեն հետևել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները:

Հունվարի 14-ի դրությամբ Ղազախստանի չափահաս բնակիչների 79 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, 75 տոկոսն էլ երկրորդն է ստացել: