Արցախի Քաշաթաղի շրջանում քաղաքացի է մոլորվել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը հաստատեցին Արցախի ներքին գործերի նախարարությունից։
69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի և տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով է անցել սահմանը։ Արցախից տեղեկացնում են, որ այժմ բանակցություններ են տարվում քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նշում են, որ մոլորված արցախցին շուտով կփոխանցվի ռուս խաղաղապահներին։