ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման պատրվակով ՆԱՏՕ-ն ակտիվացնելու է գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ:
«Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքից հնչող ամպագոռգոռ հայտարարությունները վկայում են այն մասին, որ առաջիկա երկու-երեք ամիսներին ՆԱՏՕ-ն կավելացնի մեր սահմանների շուրջ արագ արձագանքման ուժերի ակտիվությունը: Արևմուտքում պահանջում են, որ Ռուսաստանը սեփական տարածքում զինուժը տեղաշարժելու հարցում ենթարկվի իրենց պահանջներին, ինչն ինքնին անհեթեթություն է», - նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարն այս մեկնաբանությամբ հանդես է եկել իր ղեկավարած գերատեսչության 2021 թվականի աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնում պատրաստ են շարունակել երկխոսությունը, եթե Մոսկվան պատրաստ լինիԱրևմուտքը և Ռուսաստանն այսօր ունեն բացարձակ իրարամերժ դիրքորոշումներՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունները երեկ արդյունք չեն տվել