Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հանդիպմանը, ասել է, թե վաղը 14 օդանավերով Ղազախստանից դուրս կբերվեն Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահները։ Ղրղըզստանի ուժերը դուրս կգան առանց տրանսպորտային միջոցներ օգտագործելու, քանի որ սահմանակից են Ղազախստանին։
Այսօր առաջինը դուրս են բերվել Ռուսաստանի օդա-դեսանտային ուժերի մի մասը։
Ղազախստանից ՀԱՊԿ-ի ուժերի ամբողջովին դուրս բերելը նախատեսվում է ավարտել հունվարի 19-ին։