Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ և Բյուրոյի անդամ։
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, Հովհաննիսյանն ընտրվել է հունվարի 12-ին՝ Ժնևում կայացած խորհրդի 2022-ի առաջին հանդիպման ընթացքում։
Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը կմասնակցի ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքներին, կվարի նաև ՄԻԽ նիստերը:
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին, տեղեկացնում է արտգոործնախարարությունը։