Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերն ավարտել են իրենց առաքելությունը երկրում։ Այդ մասին երեկ հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ղազախստանի նախագահը երեքշաբթի օրը հայտարարեց, որ երկրից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ կապված իրավիճակի կայունացման հետ, և կիրականացվի տասնօրյա ժամկետում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոկաևը հայտարարում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասինՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: Այդ երկրի իշխանությունները օգնություն էին խնդրել կազմակերպությունից դրանից մեկ օր առաջ, երբ բողոքի ակցաները վերածվել էին արյունալի բախումների։
Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները քանիցս հայտարարել են, որ հարցեր ունեն Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հետ կապված։