Հայկական կողմը երկու զոհ ունի. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ «ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով» զոհվել են ՊՆ զինծառայողներ` շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Այսօր կեսօրից էր սրվել իրավիճակը սահմանի արևելյան ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը երեք վիրավորի մասին էր հայտնել:

Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին: