Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները 17։30-ի սահմաններում, վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ռազմական գերտեսչության տարածած հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների, կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում: Բաքուն էլ հաղորդել էր` որ Քելբաջարի շրջանի ուղղությամբ հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։