Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության այսօրվա նիստում, անդրադարձել է նաև Ղազախստանում գտնվող Վրաստանի քաղաքացիների ճակատագրին։
«Ինչ վերաբերում է Ղազախստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին, ապա Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նրանց հետ օնլայն ռեժիմով մշտական կապ է պահպանել և տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն։ Կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում նրանց մի մասը արդեն վերադարձել է Վրաստան։ Դեսպանատունը շարունակում է ակտիվ կապ պահել Վրաստանի քաղաքացիների հետ, որոնք դեռ մնում են Ղազախստանում և անհրաժեշտության դեպքում նրանց օգնություն են ցուցաբերում։ Առաջիկա օրերին նրանք կվերադառնան Վրաստան»,- «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ, կառավարության այսօրվա նիստում ասել է Վրաստանի վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ առաջիկա օրերին բոլոր միջոցները կգործադրվեն՝ Ղազախստանում լարվածությունը թուլացնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի իշխանությունները պնդում են՝ երկրում տեղի ունեցածը «հիբրիդային ահաբեկչության» փորձ է