Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետի մարմինը հայտնաբերվել է իր տան բակում

Հակաահաբեկչական գործողություններ Ղազախստանում

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է իր աշխատակից՝ գնդապետ Ազամատ Իբրաևի մահվան լուրը։ Նրա մարմինը հայտնաբերվել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող իր սեփական տան բակում։ Նրա մահվան պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։

Հունվարի 8-ին ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկը համարվող Քարիմ Մասիմովը։ Նա և մի շարք այլ անձինք ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով։

Քարիմ Մասիովը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մերձավոր թիմակիցներից է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի իշխանությունները պնդում են՝ երկրում տեղի ունեցածը «հիբրիդային ահաբեկչության» փորձ է