Տոկաևը հունվարի 10-ը Ղազախստանում հայտարարել է համազգային սգո օր

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր, այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի խոսնակ Բերիկ Ուալին։

Ղազախստանում հունվարի 1-ից զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանել են Ղազախստան։