Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցության ընթացքում կքննարկեն Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեյբերդիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանի վերջին իրադարձությունները։ Մտքեր են փոխանակվել նաև Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 11-ին»,- հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Թյուրքական պետությունների կազմակերպությանն անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թյուրքական խորհուրդը պատրաստ է օգնություն տրամադրել Ղազախստանին