Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Նախագահի հրամանագիրը հրապարակված է նախագահականի պաշտոնական կայքէջում:
Մեկ այլ հրամանագրով` Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում դեսպանի պաշտոնից:
Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հուլիսին: Մինչ այդ վարչապետի խորհրդականն էր: