Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով մի շարք հարցեր:
Նրանք անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, երկու հարևան երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, հաղորդում է կառավարության լրատվականը:
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահն ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը: