Բայդենը Զելենսկիի հետ զրույցում վերահաստատել է Վաշինգտոնի անսասան աջակցությունը Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժը՝ «Ազատության» ուկրաինական ծառայության

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները «վճռական պատասխան կտան», եթե Ռուսաստանը շարունակի ներխուժել Ուկրաինա։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, որը հրապարակել է մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

Հեռախոսազրույցում Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին անսասան աջակցության համար։

Ուկրաինայի նախագահը Twitter-ում գրել է, որ քննարկվել են Եվրոպայում խաղաղության պահպանմանն ու հակամարտության հետագա սրումը կանխելուն ուղղված ընդհանուր գործողությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի պաշտոնաթող դեսպանները կոչ են անում հրապարակել Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների ցանկը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը և Պուտինը 50 րոպե շարունակված հեռախոսազրույցում փոխադարձ նախազգուշացումներ են հնչեցրել