Երեկ երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության սերժանտը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ կրակողը վայր է դրել զենքն ու դիմել փախուստի։ Աշխատանքներ էին տարվում նրան գտնելու ուղղությամբ, ի վերջո սերժանտը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ Էլխան Ավազլին ձերբակալվել է անցած գիշերը, Լաչինի շրջանի Մալխալաֆ գյուղում։ Հետաքննություն է տարվում հանցագործության հանգամանքները պարզելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ կիրակի օրը հայտնել է, որ երկրի զինված ուժերի զինծառայող է վիրավորվել է Քելբաջարի շրջանի Բաղլիպեյե բնակավայրի ուղղությամբ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։