Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ այսօր, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։

Հայոց հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորել է հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։

Վեհափառը սրբապատկերներ, խաչեր և աղոթագրքեր է ընծայել զինվորներին՝ մաղթելով անփորձանք և խաղաղ ծառայություն։