Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ և շնորհավորել ՊԲ դիրքապահների Ամանորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին:

Արցախի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ 2022 թվականին իշխանություններն անելու են հնարավորն Արցախի անվտանգության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու համար: