Միջուկային զենքի հարցով միջազգային համաժողովը, որը պետք է գումարվեր 2022 թվականի հունվարի 4-ին Նյու Յորքում, հետաձգվում է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեռ 2020 թվականին նշանակված միջոցառումը մինչ այդ նույն պատճառաբանությամբ արդեն մեկ անգամ հետաձգվել է: Կազմակերպիչները հայտնել են, որ ստիպված են նորից հետաձգելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակի՝ «օմիկրոնի» արագ տարածման հանգամանքը:
Միջուկային զենքի հարցով միջազգային համաժողովը սովորաբար գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Համաժողովի նպատակն է կանխել միջուկային զենքի հնարավոր տարածումը: