Ֆրանսիայի հիվանդանոցները դժվարին ժամանակներ են ապրում։ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, որն ավելի վարակիչ է, քան «դելտան», վարակում է նույնիսկ պատվաստված բժիշկներին և, համապատասխանաբար, նրանց ուղարկում են հիվանդության արձակուրդի: Չպատվաստված բժիշկներին էլ աշխատանքից ազատում են։
Արդյունքում՝ աշխատողների սակավության պատճառով վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների թիվը կրճատվում է: Միևնույն ժամանակ, հիվանդանոցները բախվում են կորոնավիրուսով հիվանդների հսկայական հոսքի։
Հիվանդանոցների ղեկավարներն անհանգստացած են ծանրաբեռնվածության աճով:
Չեղարկված հանգստյան օրեր, արտաժամյա աշխատանք, պլանավորված վիրահատությունների չեղարկում՝ այս ամենը շատ հիվանդանոցներում սովորական է դարձել: Այդուհանդերձ, բուժաշխատողները և իրենց ներկայացնող արհմիությունները հույս ունեն, որ իշխանությունները կարձագանքեն ստեղծված իրավիճակին և կընդունեն համարժեք որոշումներ։