ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի և Հոնկոնգի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Stand News լրատվական կայքի կալանավորված աշխատակիցներին։ Ավելի վաղ ոստիկանությունը ներխուժել էր խմբագրություն և դադարեցրել լրատվամիջոցի աշխատանքը:
Բլինքենի հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել հարձակումները Հոնկոնգի «ազատ և ժողովրդավարական լրատվամիջոցների» վրա և «անհապաղ ազատ արձակել ոչ արդարացի կալանավորված լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին»։
Պետքարտուղարն ընդգծել է, որ լռեցնելով անկախ լրատվամիջոցներին՝ իշխանությունները խարխլում են Հոնկոնգի հեղինակությունն ու կենսունակությունը։