Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Ըստ բելառուսական լրատվամիջոցների, նախագահների հանդիպումը տեղի է ունենում Ստրելնյայի Կոնստանտինովսկի պալատում: Պուտինն անձամբ է մեքենայով մեկնել Լուկաշենկոյին կեցավայրից վերցնելու և պալատ տանելու համար:
«Երկու պետությունների ղեկավարները քննարկում են ռուս-բելառուսական համագործակցության հրատապ հարցերը»,- ասվում է ԲելՏա գործակալության հաղորդագրությունում: Ըստ գործակալության, երկու նախագահները մտադիր են հանդիպումից հետո միասին հոկեյ խաղալ:
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ավանդական ոչ աշխատանքային հավաքը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավաքի նախօրեին հաղորդվել է, որ Լուկաշենկոն կմնա Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ առանձին հանդիպում անցկացնելու համար: