​Միջոցներ են ձեռնարկվում` մոլորվելու արդյունքում Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացուն վերադարձնելու. ԱԱԾ

Արցախի բնակիչ Արմեն Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, հաղորդում է ԱԱԾ-ն:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր հավաստիացրել են, որ քաղաքացին անվտանգության մեջ է, նշում է պետական կառույցը:

«Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: