ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է գալիք տարվա հունվարի 10-ին ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը:
«Կտեսնենք», - արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահը հանդիպման մասին լրագրողների հարցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնենԵրեկ Մոսկվան և Վաշինգտոնը հայտնել են, որ 2022 թվականի հունվարի 10-ին երկու երկրները պետք է բարձրաստիճան ղեկավարների մակարդակով քննարկեն միջազգային հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակը:
Սպիտակ տունը դեռ պաշտոնապես մեկնաբանություն չի տվել այդ հանդիպման ձևաչափի և մասնակիցների վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն առաջարկում է անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումներն անցկացնել հունվարի 12-ին. Մոսկվան դեռ չի հաստատումՀունվարի 12-ին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին տեղի կունենան Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունները ԵԱՀԿ-ի հետ:
Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է «անվտանգության երաշխիքներ»՝ սպառնալով դրանք չստանալու դեպքում դիմել կոշտ հակաքայլերի: