Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում է «Մեմորիալ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փակելու Ռուսաստանի դատարանի որոշումը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հալածանքները անկախ ձայների և իրավապաշտպանների նկատմամբ», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Լեհաստանը, Չեխիան, Ֆրանսիան և Եվրոպական խորհուրդը նույնպես վրդովմունք են հայտնել ռուսական դատարանի այս որոշման առնչությամբ:
Ռուսաստանի Գերագույն դատարանը երեկ որոշում է կայացրել փակել Memorial International-ը՝ երկրի ամենահին և հարգված իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ արժանանալով արևմտյան կառավարությունների և իրավապաշտպան խմբերի դատապարտմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի գերագույն դատարանը որոշեց փակել «Մեմորիալ» կազմակերպությունը