Հայաստանի նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Արման Հակոբյանին Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Արման Հակոբյանի նստավայրը կլինի Թել Ավիվում:
Հակոբյանը 2006-2011 թվականներին եղել է Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2011-2020 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, իսկ 2020-2021-ին եղել է Բրազիլիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: