Ստամբուլում հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքիայի ոստիկանությունն այսօր հայտնեց, որ դանակով զինված մի մարդ Ստամբուլում հարձակվել է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակի վրա։ Ըստ Cumhuriyet թերթի՝ նա սպառնացել է սպանել ներսում գտնվողներին, հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Այս տարվա ընթացքում սա քրդամետ կուսակցության վրա երկրորդ հարձակումն է։ Հունիսին հրազենով հարձակում էր իրականացվել կուսակցության Իզմիրում գտնող գրասենյակի վրա, որի հետևանքով կին աշխատակից էր զոհվել։

Քրդամետ կուսակցության հազարավոր ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, նախկին առաջնորդներ Թուրքիայում կալանքի տակ են։ Կուսակցությանը նաև փակվելու վտանգ է սպառնում։ Իշխանությունները կուսակցության գործունեությունը արգելելու հայց են ներկայացրել դատարան՝ ժողովրդա-դեմոկրատներին մեղադրելով զինված խմբերի հետ կապ ունենալու մեջ։

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ կուսակցությունը երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժն է։