Ռուսաստանի գերագույն դատարանը որոշեց փակել «Մեմորիալ» կազմակերպությունը

«Մեմորիալ»-ի աջակիցները դատարանի շենքի մոտ, 28-ը դեկտեմբերի, 2021թ․

Ռուսաստանի գերագույն դատարանը այսօր որոշեց փակել «Մեմորիալ» պատմա-լուսավորչական կազմակերպությունը, որը Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել էր որպես «օտարերկրյա գործակալ»։

«Մեմորիալը» լիկվիդացնելու հայցով դատարան էր դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։

Դատավոր Ալլա Նազարովան այսօր հայտարարեց, որ դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը։

Ըստ դատարանի վճռի, փակվելու են «Մեմորիալի» բոլոր մասնաճյուղերը։

«Մեմորիալը» բողոքարկելու է դատարանի վճիռը։ Փաստաբան Մարիա Էյսմոնտը դատարանի որոշումը անօրինական և անհիմն է գնհատել, ասելով, որ բողոքարկելու են այն։