Թուրքիայում կրթություն ստացած ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հերթական խումբը վերադարձել է հայրենիք

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

«Թուրքիայում ռազմական կրթություն ստացած ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հերթական խումբը վերադարձել է հայրենիք», - հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տեղեկություններով՝ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները դասընթացների են մասնակցել Թուրքիայի Իսպարտա քաղաքում։

«Դասընթացներին ադրբեջանցի զինվորականների մասնակցության գլխավոր նպատակը հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի և անձնակազմի մասնագիտական կարողությունների հետագա բարձրացումն էր», - նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։