Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն, Բաքու, 14 ապրիլի, 2021թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ տեղեկությունը տարածել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

«Իլհամ Ալիևը բելառուս գործընկերոջը պատմել է Ղարաբաղում ստեղծված կացության և այդ տարածքների վերականգնման ընթացքի մասին: Բացի այդ, երկու նախագահները քննարկել են բելառուսա-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր և պայմանավորվել են քննարկումը շարունակել դեկտեմբերի 28-ին Սակնտ Պետերբուրգում գումարվելիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում», - ասվում է Լուկաշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Լուկաշենկոն հեռախոսազրույցում շնորհավորել է Ալիևին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: