Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել:

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ, փոխանցում է Հայաստանի ԱԳՆ-ն:

«Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին դեռ չի հաղորդել: