Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդուլահիանն այսօր մեկնել է Բաքու:
Մեկօրյա այցի ընթացքում նախարարը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու է երկու երկրների համագործակցությունն ընդարձակելու հեռանկարը:
«Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հետզհետե զարգանում են»,- այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, նշելով, որ կապերի ընդարձակման ուղիները մտադիր է քննարկել նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Անցած երեք ամիսների ընթացքում հաճախ եմ շփվել իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, կազմել ենք համագործակցության զարգացման լավ ծրագիր, որի շուրջ կզրուցենք Ադրբեջանի նախագահի հետ: Դա կնպաստի մեր երկու պետությունների տնտեսական, առևտրային և մշակութային կապերի զարգացմանը»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը: